Արարատի մարզում 06-ն ինքնավթարի է ենթարկվել. ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մոխրացած դի (տեսանյութ). Shamshyan.com

22:15 • 05.08.19

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։0-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավթարի է ենթարկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ մարտական հաշվարկով, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ոստիկաններն ու քննիչներն այս պահին պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը և արդյո՞ք մահացածը վարորդն է, թե՞ ուղևորը։