Ալավերդիում «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը երթ իրականացրեց՝ հանուն աշխատատեղերի պահպանման (տեսանյութ)
Այս պահին «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը խաղաղ երթ է իրականացնում իրենց խոսքով հանուն մեր տարածաշրջանի ամենամեծ աշխատատեղի պահպանման:
նախաձեռնության անդամներն ասում են, որ որոշ անձիք փորձում են արհեստական խոչընդոտներ ստեղծել ընկերության բնականոն գործունեությունը խաթարելու համար:
Քայլերթին միացել են նաև Ալավեդու պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, «Թեղուտ» ընկերություն էր այցելել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Այցի առիթը ընկերության վերագործարկումն էր: Կառավարությունը նախորդ օրը` հուլիսի 8-ին պաշտոնապես թույլատրել էր հանքի տարածքում վերսկսելու աշխատանքները: Շահագործման թույլտվությունը ստանալուց հետո արդեն ամբողջ ծավալով մեկնարկել էր աշխատանքները:










