Վրաստանում ՀՀ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է անում հեռու մնալ առափնյա հատվածներից, փոթորիկ է սպասվում

15:59 • 05.08.19

Վրաստանում ՀՀ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է անում հեռու գտնվել ծովափնյա հատվածներից։

Այս մասին դեսպանատունը հաղորդագրություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:

Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։

Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»։