2019-ի հուլիսը դարձել է ամենաշոգ ամիսն աշխարհում

23:59 • 05.08.19

Այս տարվա հուլիսը դարձել է ամենատաք ամիսը ողջ աշխարհում՝ ըստ արբանյակային տվյալների: Ինչպես հաղորդում է BBC News-ը, արբանյակային տվյալների ուսումնասիրությամբ և գնահատմամբ զբաղվել են Եվրամիության «Կոպեռնիկոս» կլիմայական փոփոխությունների ծառայության մասնագետները:

Գիտնականների կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ Երկիր մոլորակում աննախադեպ տաքացում է տեղի ունենում: Անցյալ ամիս ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են գրանցվել գրեթե Եվրոպայի ողջ տարածքում:

2019-ի հուլիսը ողջ աշխարհում գրանցվել է որպես ամենաշոգ ամիս տասնամյակների ընթացքում: Նախորդ անգամ ամենաշոգ ամիս գրանցվել էր 2016-ի հուլիսը: