ԱՄՆ-ում ընտրել են լավագույն հեռուստասերիալները

20:36 • 05.08.19

ԱՄՆ-ում կայացել է Ամերիկյան կինոքննադատների ասոցիացիայի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ մրցանակներ են շնորհվում հեռուստատեսության ոլորտում գրանցած նվաճումների համար:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, միջոցառման գլխավոր մրցանակակիրը դարձել է Թիմ Քիրքբիի և Հարի Բրեդբիրի Fleabag սերիալը, որը լավագույնն է ճանաչվել «Տարվա սերիալ» և «Լավագույն երգիծական նախագիծ» անվանակարգերում:

Բացի այդ, գլխավոր դերակատար Ֆիբի Ուոլեր Բրիջը մրցանակ է ստացել երգիծական ժանրում լավագույն դերասանական խաղի համար:

Լավագույն մինի սերիալ անվանակարգում մրցանակի արժանացել է «Չեռնոբիլ» ֆիլմը: Որպես լավագույն դրամատիկ նախագիծ մրցանակի է արժանացել «Ավելի լավ է զանգեք Սոլին» բազմասերիանոց ֆիլմը:

Ժյուրին որպես նորույթ ընդգծել է նաև «Ռուսական տիկնիկը» երգիծական սերիալը, որը ներկայացվել է 4 անվանակարգում:

«Դեդվուդ» հեռուստանախագիծը և դրա սցենարիստ Դևիդ Միլչը պարգևատրվել են հեռուստատեսության ոլորտում ունեցած ներդրման համար:

Լավագույն տեղեկատվական նախագի քննադատները ճանաչել են Leaving Neverland («Հեռանալով Նևերլենդից») սկանդալային վավերագրական բազմասերիանոց ֆիլմը Մայքլ Ջեքսոնի մասին:

 

ԱՄՆ-ում ընտրել են լավագույն հեռուստասերիալները