Տեխասում տարեց ամերիկուհին կանխել է 19-ամյա թոռան ծրագրած զանգվածային սպանդը

13:33 • 06.08.19

Տեխասում տարեց ամերիկուհին կանխել է 19-ամյա թոռան ծրագրած զանգվածային սպանդը, հաղորդում է nydailynews.com-ը:

Աղբյուրի տվյալներով՝ 19-ամյա Ուիլյամ Պատրիկ Ուիլյամսն իր տատիկին պատմել է, որ ԱԿ-47 է գնել և պատրաստվում է «կրակ բացել տեղի հյուրանոցում» և «թույլ տալ, որ ոստիկանները սպանեն իրեն»: Վախեցած կինը թոռանը հորդորել է հիվանդանոց տեղափոխվել:

Հաջողության չհասնելով՝ կինը դիմել է ոստիկանություն: Կնոջ ահազանգից հետո, ոստիկանները խուզարկել են Ուիլյամսի սենյակը և այնտեղ Կալաշնիկովի ինքնաձիգ և յոթ փամփշտատուփ հայտնաբերել:

Անչափահասը հոսպիտալացվել է, իսկ ավելի ուշ ձերբակալվել՝ զենքի ձեռքբերման թուղթը լրացնելիս ուրիշ հասցե գրելու համար: Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։