ԱՄՆ-ում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոնի Մորիսոնը
Նյու Յորքում 88 տարեկան հասակում մահացել է ամերիկուհի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոնի Մորիսոնը:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Մորիսոնի ընտանիքը հաստատել է, որ վիպասանուհին մահացել է կարճատև հիվանդությունից հետո:
11 վեպերի հեղինակը Նոբելյան մրցանակի է արժանացել 1993-ին: Իսկ իր առաջին վեպը՝ «Ամենակապույտ աչքեր» (The Bluest Eye) Մորիսոնը հրապարակել է 1970-ին:
1987-ին լույս տեսած «Սիրելի» (Beloved) գիրքը, որը պատմում էր փախուստի դիմած ստրկուհու մասին, էկրանավորվել է 1998-ին՝ Օփրա Ուինֆրիի գլխավոր դերակատարմամբ:
Նոբելյան մրցանակի Մորիսոնն արժանացել է որպես գրող, որն իր երազանքով ու քնարականությամբ հարուստ վեպերում կենդանի կերպով պատկերել է ամերիկյան իրականության կարևոր բնագավառները:










