Արցախում կայացավ համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մեկնարկել է համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Մինչև օգոստոսի 17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվում է նաև խաղերի 20-ամյակը:
Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:
Համահայկական ամառային խաղերին մասնակցում են սփյուռքի ավելիք ան 35 քաղաքի ներկայացուցիչ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում:
Համահայկական ամառային խաղերի գլխավոր հովանավորն է «Տաշիր» ընկերությունների խումբը:



















