Քաղհասարակությանը կոչ եմ անում քննարկում կազմակերպել, կպատասխանեմ բոլոր հարցերին. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

21:38 • 06.08.19

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ է անում իր հետ կազմակերպել քննարկում: «Բաց ֆորմատով, փակ ֆորմատով, ցանկացած ֆորմատով ու իրենց հուզող բոլոր հարցերն ուղիղ կարող են ուղղել ինձ»,-֊Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Վանեցյանը վստահեցրեց՝ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի։ «Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն հարցեր, որոնք իրենց հուզումեն, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել , բայց ոչ թե իրենք մի բան հրապարակեն, ես` հերքեմ։ Եթե իրենք ուզում են ու իրոք մտահոգված են այն ամենով, ինչը բարձրաձայնում են, հորդորում եմ կազմակերպել բաց քննարկում, իսկ եթե ոչ, ուրեմն կփաստենք, որ հնչեցրած քննադատություններն ուղղակի ուղորդված են այս կամ այն ուժի կողմից»,-_ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը։

Նա նշեց, որ չգիտի, թե որ ուժերի կողմից են ուղղորդվում այդ անձիք ու չի ուզում ենթադրություններ անել։ «Ես ասացի այն, ինչ ասացի»,- հավելեց նա: