«Ուզում ենք այստեղ ապրել». ռուս հաղորդավարին Հայաստանում նկարահանումներ անելիս հրապուրել են հայկական չրերն ու թոնրի խորովածը (տեսանյութ)
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը տեսանյութ է հրապարակել «Съедобное – несъедобное» հաղորդաշարի հերթական թողարկման մասին, որում ներկայացնում է իր ճամփորդությունը Հայաստանով մեկ:
Հաղորդավարն այցելել է Երևանի «Գում» շուկան, որտեղ համտեսել է հայկական չորամրգերը, որոնցից հատկապես առձանձնացրել է ծիրանի չիրը:
Ինչպես գրում է Rusarminfo-ն, Շիրվինդտը երևանյան շուկայում ռուսաստանցի զբոսաշրջիկների հանդիպել, որոնց խորհուրդ է տվել հենց ծիրանաչիր գնել: Հաղորդավարին վաճառականները նաև ծիրանի օղի են հյուրասիրել:
«Մենք ուզում ենք այստեղ ապրել», - հայտարարել է Շիրվինդտը հերթական հյուրասիրությունը փորձելուց հետո:
Շիրվինդտը նկարահանող խմբող այցելել է նաև Սևան, Աշտարակ, որտեղ համտեսել է թոնիրում պատրաստված խորոված և արիշտա:










