ՊՎԾ ժամանակավոր պետն ու տեղակալը իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորել են գործի․ Կարո Ղուկասյանին ազատել են աշխատանքից

13:08 • 06.08.19

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակից Կարո Ղուկասյանն ազատվել է աշխատանքից։

Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։


«Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց «ծանոթ բարեկամ»-ներին տեղավորել են գործի։

հ.գ. մնացածը շուտով»,-գրել է նա։