Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից

21:46 • 06.08.19

Օգոստոսի 6-ին, ժամը 18:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեի մոտակայքում ավտոմեքենան շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ թեքվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) դուրս են բերել ձորակից: