«Փախուստ Շոուշենկից» ֆիլմից հայտնի կաղնին ֆիլմի 25-ամյակի պատվին սղոցել են և փայտի կտորներից հուշանվերներ պատրաստել դերասանների համար (լուսանկարներ, տեսանյութ)

14:39 • 06.08.19

Հանրահայտ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմից հայտնի կաղնին ֆիլմի 25-ամյակի պատվին սղոցել են և փայտի կտորներից հուշանվերներ պատրաստել դերասանների համար, հայտնում է TMZ պորտալը:

Ծառը սղոցել են դեռ 2016 թվականին, երբ այն ուժեղ վնասվել էր փոթորկից, իսկ պահպանված կտորներից ցուցանակներ պատրաստել: Յուրաքանչյուր փայտի կտորի վրա փորագրել են հերոսի կերպարը և նրա հայտնի խոսքը:

Հուշանվերները կտրամադրվեն գլխավոր դերակատարներին՝ Թիմ Ռոբինսին (Էնդի), Մորգան Ֆրիմանին (Ռեդ), ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտին, այլ հայտնիների:

Ֆիլմում կաղնու տակ ֆիլմի հերոս Էնդին, հայտնվելով ազատության մեջ, գրառում է թողել Ռեդի համար:

 

 

«Փախուստ Շոուշենկից» ֆիլմից հայտնի կաղնին ֆիլմի 25-ամյակի պատվին սղոցել են և փայտի կտորներից հուշանվերներ պատրաստել դերասանների համար (լուսանկարներ, տեսանյութ)