«Աստղային պատերազմներից» հայտնի ուտեստների բաղադրատոմսերի գիրքը կթողարկվի նոյեմբերին
«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից հայտնի ուտեստների բաղադրատոմսերի խոհարարական գիրքը վաճառքում կհայտնվի 2019-ի նոյեմբերին: Հրատարակման հարցերով զբաղվելու է Insight Editions հրատարակչությունը:
Ինչպես տեղեկացնում է The Hollywood Reporter-ը, բաղադրատոմսերի հավաքածուն գրված է Ստրոնո Թագս կերպարի անունից, որը «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմում (2015) ներկայացված է եղել որպես շեֆ-խոհարար Տակոդանա մոլորակի Կանատա Մազ ամրոցում:
Հավաքածուի վրա աշխատել են հեղինակ Չելսի Մոնրո Կասելը և Marvel կինոընկերության հետ համագործակցող, կոմիքսների հեղինակ Մարկ Սումերակը:
175 էջ ունեցող գիրքը կթողարկվի նոյեմբերի 5-ին:










