Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել` լուրջ հետևանքներից խուսափելու համար. Արթուր Վանեցյան
Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել , որ խժդժությունները լուրջ հետևանքներ չունենան. Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Փառք Աստծո, մեզ հաջողվեց կանխել այդ զարգացումները, քաղաքացիները լսեցին իմ հորդորն ու շարունակեցին իրենց, այսպես ասած, բողոքի ակցիան»,֊-ասաց նա:
Վանեցյանի խոսքով` երեկվա հանրահավաքը պատմական էր։ «Իրականում այն թեզերը, որ հնչեցին այդ հանրահավաքի ընթացքում, պատմական են, շեշտադրումները շատ կարևոր էին մեր ողջ հայ ազգի պատմության համար»,- նկատեց ԱԱԾ տնօրենը:
Թեև Վանեցյանը նկատեց, որ երեկվա հանրահավաքը անվտանգության առումով, ռիսկային էր, բայց միևնույն ժամանակ նշեց, որ եթե ցանկանում են անել մի բան, որը կզարմացնի ողջ աշխարհին, պետք է դիմել ռիսկերի։ «Իհարկե, պետք է ռիսկերը գնահատենք ու անենք ամեն ինչ, որպեսզի այդ ռիսկերը լուրջ հետևանքներ չունենան»,- նշեց նա:
Վանեցյանի խոսքով՝ այդ հանգամանքից ելնելով, ինքն անմիջական մասնակցություն է ունեցել Համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին ու մինչև այս պահը ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։










