Պետք է գնահատենք՝ արդյոք էֆեկտիվ կլինի՞ առանձին հետախուզական ծառայություն ունենալ, թե աշխատել այն ֆորմատով, որը հիմա կա. ԱԱԾ տնօրեն

22:01 • 06.08.19

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համոզված է, որ Հայաստանն ունենալու է լավագույն հետախուզություններից մեկը։ «Որովհետև հայ ժողովուրդն այս կամ այն հանգամանքներից ելնելով հնարավորություն ունի իրականում ունենալ շատ լուրջ հետախուզություն»,- Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է արտաքին հետախուզության առանձին կառույցի ստեղծմանը՝ Վանեցյանն ասաց, որ այդ հարցը քննարկվել է։ «Դեռևս քննարկվում է, որոշում չկա։ Ես առաջարկել եմ սկզբնական շրջանում առանձնացնել այն ԱԱԾ-ից, բայց պետք է հաշվի առնենք, որ դրա համար լրացուցիչ ռեսուրսներ են պետք ու պետք է գնահատենք՝ արդյոք էֆեկտիվ կլինի՞ առանձին հետախուզական ծառայություն ունենալ, թե ավելի էֆեկտիվ կլինի այս ֆորմատով, որով մենք աշխատում ենք»,-֊ասաց նա։

ԱԱԾ տնօրենը նշեց, որ, առհասարակ, ՀՀ իրավական համակարգում պետք է իրականացվեն լուրջ բարեփոխումներ։ «Կարծում եմ՝ առաջիկայում այդ նախաձեռնությունը կլինի ու ՀՀ իրավական համակարգում կիրականացվեն լրջագույն փոփոխություններ»,-ասաց նա։