Երևանում տեղի է ունեցել 1915թ-ին ասորիների ցեղասպանության հիշատակման արարողություն (տեսանյութ)
Օգոստոսի 7-ը ասորի ժողովուրդը հիշատակում է որպես ասորիների ցեղասպանության օր: Հայաստանում բնակվող ասորական համայնքի ներկայացուցիչներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին իրենց ժողովրդի՝ 1915 թվականի Անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:
«Ատուր» ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովն ասաց, որ ամեն տարի օգոստոսի 7-ին ամբողջ աշխարհում ասորիները հավաքվում և հարգանքի տուրք են մատուցում:
«Վերջին 7 տարում մենք՝ Հայաստանում ապրող ասորիներս, հնարավորություն ունենք ՀՀ ասորաբնակ գյուղերից գալ և համախմբվել Երևանում և հիշել մեր ասորի նահատակներին: Կոչ եմ անում ամբողջ աշխարհին՝ համախմբվել և ձայն բարձրացնել ցեղասպանություն իրականացնողների դեմ»,- նշեց Արսեն Միխայլովը:
Նրա խոսքով՝ ցեղասպանության հետևանքով մոտ 3 մլն ասորի ապրում է աշխարհի տարբեր երկրներում՝ Իրաքում, Իրանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Գերմանիայում, Հորդանանում և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում:










