Չինաստանում 3-ամյա տղան անզգուշաբար ընկել է դիտահորը և հրաշքով ողջ մնացել (տեսանյութ, լուսանկարներ)
Չինաստանի հարավ-արևմուտքում 3-ամյա տղան ընկել է դիտահորը և հրաշքով ողջ մնացել, գրում է Daily Mail-ը:
Տղան քայլելիս է եղել փողոցում, երբ կանգնել է դիտահորի մոտ, որի ծածկը, պարզվել է, կիսաբաց է եղել: Նշվում է, որ դրա շուրջը ցուցանակ չի եղել, որը կհուշեր դրա կիսաբաց լինելու մասին:
Անվտանգության տեսախցիկի արձանագրած կադրերում երևում է, թե ինչպես է տղան մոտենում դիտահորին և, մինչ նրա ծնողները հուսահատորեն կփորձեին ետ պահել նրան, ցած ընկնում: Նրան դուրս է բերել հայրը:
Բարեբախտաբար, տղան լուրջ վնասվածքներ չի ստացել: Աղբյուրի տվյալներով՝ տղան մի քանի կապտուկ և ցած գլորվելիս գլխի թեթև հարված է ստացել:
Հաղորդվում է, որ իշխանություները դեպքից հետո վերանորոգել են դիտահորը:











