Բրիտանացի հաղորդավարը հայտարարել է, որ լավ կլիներ՝ գեր մարդիկ մահանային՝ բյուջեի փողերը պահպանելու համար
Բրիտանական BBC հեռուստաընկերության հաղորդավար Մայքլ Բերկը հայտարարել է, որ իշխանությունները չպետք է օգնեն գեր մարդկանց, և ավելի լավ է նրանք մահանան՝ Առողջապահության ազգային ծառայության բյուջեն խնայելու համար, հաղորդում է Daily Mail-ը:
73-ամյա հաղորդավարի խոսքով՝ ճարպակալումը չպետք է հիվանդություն համարվի, իսկ հիմա դրա համար շատերը բուժման են դիմում:
«Գեր եք, քանի որ շատ եք ուտում»,- հայտարարել է հաղորդավարը:
Նա նշել է, որ ճարպակալմամբ տառապող մարդիկ կգնան «անձնուրաց զոհողության», եթե ավելի վաղ մահանան, քանի որ, իր կարծիքով, այդ կերպ երկիրը կխուսափի գերբնակեցումից:
Բերկը հավելել է, որ յուրաքանչյուր մարդ «սխալ ընտրություն կատարելու ազատություն ունի», և որ պարտադիր չէ, որ երկարակեցությունը կյանքի գերնպատակ դառնա: Նրա պնդմամբ՝ գեր մարդիկ «թույլ են, ոչ թե հիվանդ»:
Անգլիայի առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ գրեթե յուրաքանչյուր երրորդ չափահաս մարդ և մինչև 11 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ երեխա տառապում է ճարպակալումից:










