Երգչուհի Փինքի ինքնաթիռը բռնկվել է՝ վթարային վայրէջք կատարելով Դանիայում (լուսանկար)

13:19 • 07.08.19

Ամերիկացի հայտնի երգչուհի Փինքի համերգային շրջագայությունների համար նախատեսված Cessna 560XL ինքնաթիռը բռնկվել է՝ վթարային վայրէջք կատարելով Դանիայում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զոհեր կամ վիրավորներ չկան:

Դանիայի ոստիկանությունը հաստատել է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, սակայն չի նշել երգչուհու անունը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվել է նրա 10 հոգանոց թիմը, երգչուհին ինքնաթիռում չի եղել, քանի որ այդ երեկո ելույթ է ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Ամերիկացի երգչուհին չորեքշաբթի ելույթ է ունենալու Դանիայի Հորսենս քաղաքում:

 

Երգչուհի Փինքի ինքնաթիռը բռնկվել է՝ վթարային վայրէջք կատարելով Դանիայում (լուսանկար)