Հայտնաբերվել է Արմավիրում «Օպել» մակնիշի ավտոմեքենան հափշտակած անձը. Ոստիկանություն (տեսանյութ)
Օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Արմավիրի քրեական հետախույզները, ահազանգին արագ արձագանքելով, պարզել են կատարվածի կարևորագույն մանրամասներ։ Մեքենան առևանգել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ։
Շուտով ոստիկանները հայտնաբերել են և՛ նրան, և՛ հափշտակված մեքենան, որը հանձնվել է տիրոջը։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։










