Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը
Բելգիական Լիեժ քաղաքի բնակիչներից մեկը մոտ տասը տարի առաջ ձեռք է բերել մի նկար, որը կարող է 30 մլն եվրո արժենալ: Այս մասին հայտնում է The Brussels Times-ը։
Նշվում է, որ այդ կերպ տղամարդը ցանկացել է ֆինանսապես աջակցել այն մարդուն, ում հետ ծանոթացել էր, և Հիսուսի նկարը գնել է 500 եվրոյով:
Հետագայում, ընկերներից մեկի հորդորով, նա ձեռք բերված կտավը հանձնել է փորձաքննության։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կտավը հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտի աշխատանքն է, որի արժեքը կարող է հասնել 30 մլն եվրոյի:










