ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)

19:03 • 07.08.19

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքը պատկերող տեսանյութը

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մեկ րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես է 071 համարը կրող անօդաչուն թռիչքի պատրաստվում թռիչքուղու վրա, այնուհետև օդ բարձրանում և տարբեր հնարքներ ցուցադրում երկնքում, որից հետո վայրէջք է կատարում:

Անօդաչուն, որը պետք է դառնա ՌԴ Զինված ուժերում հարվածային գործառույթներով  առաջին մարտական ծանր թռչող սարքը, կառուցվել է հատուկ նյութերի և ծածկույթի կիրառմամբ, որոնք այն գործնականում անտեսանելի են դարձնում հայտնաբերման ռադիոլոկացիոն մեթոդների համար:

«Օխոստնիկի» առաջին թռիչքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին և տևել է 20 րոպե: Օպերատորի կարգավորմամբ՝ այն մի քանի պտույտ է գործել օդակայանի հարևանությամբ՝ մոտ 600 մետր բարձրության վրա, ինչպես նաև բարեհաջող վայրէջք է իրականացրել: