Ռուսաստանում հայն առևանգել է մանկապարտեզի կին տնօրենին՝ պահանջելով շարունակել իր հետ ապրել

12:54 • 07.08.19

Ռուսաստանի Դաշնությունում քննիչներն «Առևանգում» հոդվածով քրեական գործ են հարուցել Հայաստանից տղամարդու դեմ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ Լենինգրադի մարզում հայն առևանգել է մանկապարտեզի կին տնօրենին: Ինչպես հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից, կնոջը հաջողվել է ազատ արձակվել և տուն վերադառնալ:

Քննիչների համաձայն՝ տղամարդը, որը կնոջ նախկին զուգընկերն է, ներխուժել է Յանինո-1 գյուղում գտնվող կնոջ տուն և բռնության գործադրմամբ ու դանակի սպառնալիքով նրան դուրս բերել տնից, նստեցրել մեքենան ու տարել՝ պահանջելով շարունակել իր հետ ապրել: Կնոջը հաջողվել է համոզել տղամարդուն և ազատ արձակվել: