Ջերմուկում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

15:57 • 07.08.19

Օգոստոսի 7-ին՝ ժամը 13:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը ժամը 13:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում նկատել է ՃՏՊ:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Ս., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրամանատարը և նրա տեղակալը քաղաքացիների օգնությամբ տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: