ԱՍԱԼԱ-ն կատարել է իր առջև դրված առաքելությունը․ խնկարկում Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակման օրվա առթիվ (տեսանյութ)
Եռաբլուրում այսօր տեղի ունեցավ խնկարկում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակման օրվա առիթիվ։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ անդամները, ինչպես նաև մերօրյա նրանց աջակիցները հարգանքի տուրք մատուցեցին ՀԱՀԳԲ-ի եղբարյական գերեզմանում:
ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը լրագողների հետ զրույցում նշեց, որ հիշատակի հարգման օրը պատահական չի ընտրված։ Նա պատմեց, որ 7 տարի առաջ` 1982 թ. օգոստոսի 7-ին, ազատագրական պայքարի կազմակերպության՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի «Խրիմյան Հայրիկ» մահապարտների ջոկատը` Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ, իրականացրեց «Կարին» գործողությունը՝ գրավելով Անկարայի «Էսենբողա» միջազգային օդակայանը:
«Այնտեղ բախում եղավ զինվորականների հետ, ինչի արդյունքում Լևոն Էքմեքչյանը ծանր վիրավորվեց, իսկ խմբի ղեկավարը՝ Զոհրաբ Սարգսյանը՝ պայթեցրեց ինքն իրեն: Հենց այդ պատճառով էլ այսօրն ամեն տարի այցելում ենք Եռաբլուր և հարգում նրանց հիշատակը»,- նշեց Վազգեն Սիսլյանը:
Սակայն այսօր Վազգեն Սիսլյանը ԱՍԱԼԱ-ի նման բանակի անհրաժեշտություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ գաղտնի բանակը կատարել է իր առջև դրված առաքելությունը։
«Առաջին հերթին հայերը այդպիսով զգացին իրենց հայ լինելու հանգամանքը և վերականգնեցին իրենց ինքնությունը: Կարծում եմ, որ այս էտապի համար առաջադրանքն իրականացված ու հաջողված է»,- շարունակեց Վազգեն Սիսլյանը:
Մանրամասները՝ տեսանյությում։










