Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորը հերքել է Աթամբաևի ձերբակալության լուրը. հատուկջոկատայինները ևս մեկ գրոհ են իրականացնում նրա տան մոտ
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Իրինա Կարամուշկինան հերքել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալության մասին տեղեկությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, պատգամավորը հայտնել է, որ քաղաքական գործչին չեն ձերբակալել, և նա պատսպարվել է իր տանը:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հատուկջոկատայինները ևս մեկ գրոհ են սկսել նախկին նախագահի տան մոտ, որտեղ գտնվում է Աթամբաևը: Այս մասին հայտնել են նախկին նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուր էր ստացվել Աթամբաևի ձերբակալության մասին: Նրա տան մոտ ուժայինների և գործչի կողմնակիցների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 10 մարդ տուժել է:
Աթամբաևին ցանկանում են ձերբակալել, քանի որ վերջինս երեք անգամ անտեսել է հարցաքննության ներկայանալու ծանուցումները: Նրան ցանկանում են հարցաքննել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակման մասին գործով:
Աթամբաևն իրեն ուղղված մեղադրանքներն «անհեթեթություն» է անվանել և հայտարարել է, որ մաքուր է ժողովրդի առաջ և պատրաստ է պատասխան տալ նախագահի պաշտոնում իր արարքների համար:










