Արդարադատության նորանշանակ փոխնախարարը Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանի դուստրն է, բայց պաշտոնին նշանակվել է նախարարի առաջարկով. ԱՆ
Արդարադատության նորանշանակ փոխնախարար Սրբուհի Գալյանի հայրը 2008-ին Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանն է եղել, սակայն Արդարադատության փոխնախարար չի նշանակվել Գագիկ Ջհանգիրյանի հորդորով:
Այս մասին Tert.am-ի հարցերին, թե տեղեկություններ կան, որ Սրբուհի Գալյանը Հովհաննես Գալյանի դուստրն է, ով պաշտպանել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի շահերը և վերջինիս հորդորով է նշանակվել փոխնախարար, հայտնեցին Արդարադատության նախարարությունից:
«Սրբուհի Գալյանը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու առաջարկը ստացել է անձամբ նախարար Ռուստամ Բադասյանից, և նախարարին այդ հարցով միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը բացառված է: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա այո, տիկին Գալյանի հայրը 2008 թվականին եղել է Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանը»,-նշվում է ԱՆ-ի պատասխանում:










