Օպտիմալացման արդյունքում ազատվել եմ աշխատանքից, բայց այդ ՊՈԱԿ-ի այլ մասնագետներ աշխատում են. ակտիվիստ Անուշ Լալայանը՝ աշխատանքից ազատվելու մասին

14:26 • 07.08.19

Ակտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը, ով մեկ տարի առաջ Սփյուռքի նախարարությունում պաշտոն էր ստացել, ազատվել է աշխատանքից:

Tert.am-ի հետ զրույցում Անուշ Լալայանն ասաց, որ 15 օր առաջ տեղեկացրել են աշխատանքից ազատելու մասին. «Ինձ հայտնել են, որ օպտիմալացման արդյունքում հաստիքը կրճատվում է: Այս թեմայի մասին այդքան չէի ուզում բարձրաձայնել, մինչև մամուլը դրան չանդրադարձավ: Ասել են՝ հաստիքը կրճատվում է, բայց ոնց հասկանում եմ ՊՈԱԿ-ի մյուս մասնագետներն այլ հաստիքով աշխատում են, դեռ չեմ հասկանում»:

Հարցին, թե ո՞ր ՊՈԱԿ-ն է լուծարվել, Անուշ Լալայանն ասաց, որ «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ-ում է աշխատել և չի ուզում այդ հարցում խորանալ, իրեն այլ աշխատանք չեն առաջարկել:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նշանակվել էր այդ ժամանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի օգնական, այնուհետև տեղափոխվել «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ: