Լանա Դել Ռեյն իր նոր երգը նվիրել է ԱՄՆ-ում վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային սպանությունների զոհերի հիշատակին (տեսանյութ)

14:29 • 07.08.19

Երգչուհի Լանա Դել Ռեյն իր նոր երգը՝ Looking for America, նվիրել է Միացյալ Նահանգներում վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային սպանությունների զոհերի հիշատակին: Երգը ներառվել է նրա Norman F**king Rockwell անվանումով վերջին ալբոմում, որը պետք է ներկայացվի օգոստոսի 30-ին:

Իր նոր երգը երգչուհին հրապարակել է Instagram-ում, որտեղ 500 հազարից ավելի հավանությունների է արժանացել:

«Գիտեմ, ես քաղաքական գործիչ չեմ, չեմ էլ ցանկանում դառնալ, այնպես որ կներեք, որ ես կարծիք ունեմ, սակայն վերջին հրաձգությունների լույսի ներքո, որոնք ցնցել են ինձ, ես պարզապես ցանկացա հրապարակել այս տեսանյութը, որը ձայնագրվել է 20 րոպե առաջ»,- նշել է երգչուին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անցած հանգստյան օրերին հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների թվում 2 երեխա կա: Հրաձգությունը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է: 

Հրաձգության երկրորդ դեպքը գրանցվել է ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել՝ այդ թվում հրաձիգը, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Lana Del Rey (@lanadelrey) on

Լանա Դել Ռեյն իր նոր երգը նվիրել է ԱՄՆ-ում վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային սպանությունների զոհերի հիշատակին (տեսանյութ)