Բակո Սահակյանն ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը քննարկել են հայրենիք-սփյուռք կապերին վերաբերող հարցեր

11:42 • 07.08.19

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: