Քվենտին Տարանտինոն հայտնել է, թե ինչպիսին է լինելու իր վերջին ֆիլմը

18:36 • 07.08.19

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ պատմել է, թե ինչպիսին է ցանկանում, որ լինի իր նկարահանած վերջին ֆիլմը:

«Ավելի վաղ ես ասել եմ, որ ցանկանում եմ 10 ֆիլմ ստեղծել: «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը իմ նախավերջին ֆիլմն է: Ես դեռ չգիտեմ, թե ինչ է լինելու վերջինը, սակայն ցանկանում եմ մեծ կինոնկար ստեղծել, որը կդառնա բոլոր նախորդ ֆիլմերի անթալոգիան (ծաղկաքաղ)», - РИА Новости-ն մեջբերում է ռեժիսորի խոսքը:

Վերջինս նաև հայտարարել է, որ մանուկ հասակում բազմից նայել է «Երկկենցաղ մարդը» խորհրդային ֆիլմը: «Ես այն պաշտում էի, ես չգիտեի, որ այն ռուսական է», - նշել է Տարանտինոն:

Ռեժիսորը Ռուսաստան է ժամանել, որպեսզի անձամբ ներկայացնի իր նոր ֆիլմը՝ «Մի անգամ Հոլիվուդում», որի պրեմիերան կայանալու է չորեքշաբթի:

Կինոնկարը ներկայացնում է Հոլիվուդի «ոսկե դարի» արևամուտին՝ 1969-ին տեղի ունեցած իրադարձությունները: Ֆիլմի հերոսներն են հայտնի դերասան Ռիք Դալթոնը, որին մարմնավորում է Լեոնարդո ԴիԿապրիոն և նրա կրկնորդ Քլիֆ Բուտը, որին մարմնավորում է Բրեդ Փիթը:

 

Քվենտին Տարանտինոն հայտնել է, թե ինչպիսին է լինելու իր վերջին ֆիլմը