Եմենում փոխհրաձգություն է տեղի ունեցել նախագահական պալատի մոտ

19:41 • 07.08.19

Չորեքշաբթի զինված բախում է տեղի ունեցել Եմենի Ժողովրդական Հանրապետության նախկին մայրաքաղաք Ադենի նախագահական պալատի մոտակայքում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Ջզիրային», առկա տվյալների համաձայն՝ փոխհրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել նախագահական պալատի պահակախմբի և զինված ոստիկանության ջոկատներից մեկի մարտիկների միջև:

Աղբյուրի տվյալներով՝ առնվազն երեք զինծառայող վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Զինված բախման շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում: