Արխանգելսկի մարզի զորամասերից մեկում պայթյուն է որոտացել. կա 2 զոհ, 15 վիրավոր. «РИА Новости»

15:12 • 08.08.19

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի զորամասերից մեկում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել են, գրում է ria.ru-ն՝ մարզի ուժային կառույցների աղբյուրին հղումով:

Աղբյուրի տեղեկություններով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Սևերոդվինսկից 30 կմ հեռավորության վրա, հանգամանքները պարզվում են:

Նահանգապետ Իգոր Օռլովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նա կարգադրել է սանիտարական ավիացիա պատրաստել:

«Արխանգելսկի մարզի հիվանդանոցները պատրաստ են միջադեպի հետևանքով տուժածների ընդունմանը»,-հավելել է գործակալության զրուցակիցը:

Թե որն է պայթյունի պատճառը, դեռևս հայտնի չէ: