Եգիպտոսում հայազգի պորտապարուհին մեղադրվում է գայթակղության դրդելու համար (տեսանյութ)

15:05 • 08.08.19

Եգիպտոսում հայազգի պորտապարուհի Սոֆինար Գրիգորյանը (Սաֆինազ) մեղադրվում է գայթակղության դրդելու համար, այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Եգիպտոսի լողափերից մեկում Սոֆինարի ելույթի ժամանակ բեմ է բարձրացել մի կին, և նրանք միասին պարային շարժումներ են արել: Ի դեպ, կինը բիկինիով է եղել, ինչը նույնպես չի վրիպել Եգիպտոսի գրաքննող խորհրդի աչքից:

Սոֆինարն ի պաշտպանություն իրեն հայտնել է, որ չի կարող պատասխանատվություն կրել այն կանանց համար, որոնց հետ պարել է:

Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում կամ արտաքսում: Քանի դեռ դատ է ընթանում, նա իրավունք չունի ելույթ ունենալ և գումար վաստակել:

2015 թվականին Սոֆինարը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման, նաև 15 000 եգիպտական ֆունտ ($907) տուգանքի՝ այն բանի համար, որ ներկայացման ժամանակ կրել էր հագուստ, որը նման է եղել եգիպտական դրոշին:

 

Sofinar Grigoryan could face three years in prison or deportation from Egypt if she is found guilty