Կամերունի օդանավակայանում ուղևորների համար նախատեսված ծածկոցներում 60 կգ ոսկի է հայտնաբերվել
Կամերունի միջազգային օդանավակայանում առգրավվել է 2,8 մլն դոլար արժողությամբ 60 կգ մաքսանենգ ոսկի, հաղորդում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ մաքսավորները ոսկին հայտնաբերել են Ethiopian Airlines ավիաընկերության օդանավի ուղևորների համար նախատեսված ծածկոցներում:
Առգրավված ոսկու արժեքը գրեթե 2,8 մլն դոլար է:
Կամերունցի իրավապահների տեղեկություններով՝ ոսկին նախատեսված է եղել Չինաստան կամ Դուբայ ուղարկելու համար:










