Ադրբեջանը բողոքի նոտա է հայտնել Բուլղարիային պատգամավորների՝ Արցախ կատարած այցի պատճառով

20:10 • 08.08.19

Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությանը՝ բուլղարացի խորհրդարանականներ Վալերի Սիմեոնովի և Յորդան Ապոստոլավի՝ Արցախ կատարած այցի հետ կապված:

«Պատգամավոր Սիմեոնովի անօրինական այցը երրորդն է: 2016-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ նա ընդգրկվել է «օտարերկրյա քաղաքացիների սև ցուցակում»: Ինչ վերաբերում է պատգամավոր Ապոստոսլովին, նրա այցը կհանգեցնի նույն իրավարար հետևանքներին»,- Թրենդ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներն Արցախ են այցելել օգոստոսի 7-ին: Ստեփանակերտում բուլղարացի գործիչները հանդիպել են հանրապետության ղեկավարության հետ: