Փիրս Բրոսնանը նկարահանվում է «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգությունում

20:55 • 08.08.19

Հոլիվուդյան Փիրս Բրոսնանը նկարահանվում է երաժշտական կատակերգությունում, որը նվիրված է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:    

Ինչպես հայտնում է Deadline-ը, 007 գործակալի նախկին դերասանը կմիանա Ուիլ Ֆարելին և Ռեյչել ՄաքԱդամսին միավորող դերասանական կազմին: Նախագծի մանրամասները, ինչպես և ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռևս գաղտնի են պահվում:

Հայտնի է, որ նախագիծը ղեկավարում է Դևիդ Դոբքինը, որը հայտնի է «Անկոչ հյուրերը» ֆիլմով: Սցենարի ուղղությամբ համատեղ աշխատում են Էնդրյու Ստիլը և Ուիլ Ֆարելը:

Ակնկալվում է, որ նկարահանումները կսկսվեն այս տարի և կանցկացվեն Թել Ավիվում և Իսլանդիայում:  

 

 

 

Փիրս Բրոսնանը նկարահանվում է «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգությունում