ԱՄՆ-ում լուսանկարիչը բազմաթիվ ուռուցքներով պատված եղնիկի է պատկերել, մասնագետները հնարավոր մեկնաբանություն են տվել կենդանու հիվանդությանը (լուսանկարներ)
ԱՄՆ Մինեսոտա նահանգում լուսանկարիչը անսպասելիորեն եղնիկի է նկատել, որի մարմինն ամբողջովին ուռուցքներով էր պատված: Նա լուսանկարել է դաշտում հանդիպած կենդանուն, և բնության հարցով մասնագետներն այս դեպքը բնութագրել են որպես ամենավատը վերջին 15 տարում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լուսանկարիչ Ջուլի Քերոուն նշել է, որ անգամ կենդանու աչքերը չէին երևում բազմաթիվ ուռուցքների պատճառով: Մասնագետների խոսքով՝ կենդանու այդ վիճակը պայմանավորված է պապիլոմա վիրուսով, որը մարդկանց պարագայում հայտնի է որպես ՄՊՎ (մարդու պապիլոմավիրուս):
Եղնիկի լուսանկարները համացանցում հրապարակվելուց հետո հուզել և հիասթափեցրել են բազմաթիվ օգտատերերի, տեղաբնակներից ոմանք փորձել են բռնել վերջինիս՝ ինչ-որ կերպ օգնելու նպատակով: Լուսանկարները սոցցանցում տարածել են ավելի քան 7000 օգտատեր: Նրանցից ոմանք նշել են, որ իրենք էլ հանդիպել այդ կենդանուն որոշ ժամանակ առաջ:












