Դուտերտեն սպառնացել է կտրել նարկոբարոնների գլուխները

11:06 • 08.08.19

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է կտրել նարկոբարոնների գլուխները՝ անկախ նրանց ազգությունից, և չի վախենում դրա համար բանտում հայտնվելուց: Այդ մասին հայտնում է Manila Bulletin-ը:

Դուտերտեն հայտնի է թմրամոլների դեմ պայքարով, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր թմրանյութեր են վաճառում: Տարբեր երկրներ բազմիցս քննադատել են նրան թմրավաճառության դեմ պայքարի իր մեթոդների համար:

Նրա խոսքով՝ նա ատում է կոռուպցիան ու թմրանյութերը:

«Եթե դու ազդեցիկ նարկոբարոն ես՝ անկախ նրանից՝ չինացի ես, ճապոնացի, թե մալայզիացի, և տոննաներով թմրանյութեր ես վաճառում, ես կկտրեմ քո գլուխը»,- ասել է Դուտերտեն:

Նա հավելել է, որ իր համար միևնույն է, եթե իրեն բանտ նստեցնեն: