Համբուրգի նավահանգստում 1.5 տոննա կոկաին են առգրավել

00:23 • 08.08.19

Գերմանական Համբուրգ քաղաքի նավահանգստում շուրջ 1.5 տոննա կոկաին է առգրավվել, որի արժեքը սև շուկայում գնահատվում է 350 մլն եվրո:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, մաքսային ծառայության աշխատակիցները մաքսանենգ ապրանքը հայտնաբերել են Բրազիլիայից առաքված բեռնարկղերում: Բեռի հետ առկա փաստաթղթերի համաձայն՝ բեռնարկղերի ներքում ծխախոտ է եղել:

Իրականում այնտեղ 64 պարկ է եղել, որոնց մեջ էլ՝ նախապես փաթեթավորված թմրանյութը: Ապրանքը նախատեսված է եղել պատվիրատուների համար Անտվերպենից:

Այս ամիս սա արդեն երկրորդ խոշոր հարվածն է թմրանյութի վաճառքով զբաղվող մաքսանենգներին: Օգոստոսի 2-ին Համբուրգում մաքսայինները ևս 4.5 տոննա կոկաին էին հայտնաբերել, որն ուղևորվում էր Անտվերպեն: