Մակոլեյ Կալկինն արձագանքել է «Տանը մենակ» ֆիլմի վերաթողարկման մասին լուրերին
Հոլիվուդյան դերասան Մակոլեյ Կալկինը արձագանքել է Disney ընկերության՝ «Տանը մենակ» ֆիլմը վերանկարահանելու մտադրությանը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, դերասանը լուսանկար է հրապարակել իր Instagram-ի էջում, որում ներկայացրել է ֆիլմի հերոսին «մեր օրերում»:
Լուսանկարում Կալկինը պատկերված է տնային հագուստով՝ դուրս ցցած փորով և ուտելիքի ափսեն ձեռքին:
«Ահա այսպիսի տեսք կունենար «Տանը մենակը» մեր օրերում»,- լուսանկարին կից գրել է դերասանը:
Անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Fox և Disney կինոստուդիաները մտադիր են վերաթողարկել հանրահայտ «Տանը մենակ» կատակերգությունն ու նկարահանել դրա շարունակությունը:










