Վիճաբանություն` Երևանի քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ընթացքում․ ոստիկանները քաղաքացիներից ոմանց տեղափոխեցին բաժին (տեսանյութ, թարմացվող)

11:31 • 08.08.19

11։34

Քիչ առաջ Քաղաքապետարանի մոտ աղբ բերած ակցիայի մասնակիցների և քաղաքապետարանի աշխատակիցների՝ մասնավորապես մաքրության պատասխանատուների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։ 

Ոստիկանները քաղաքացիներից ոմանց տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք։

11։31

Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։

Բողոքի ակցիան նախաձեռնել է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարանը»:

Ակցիային կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։