Մահացել է Silver Jews և Purple Mountains ամերիկյան խմբերի առաջատար երաժիշտը
Կյանքի 53-րդ տարում մահացել է ամերիկացի երաժիշտ, պոետ և Silver Jews խմբի առաջնորդ Դևիդ Բերմանը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Բերմանը մահացել է այսօր առավոտյան:
Ինչպես հաղորդում է Variety-ն, երաժիշտը երկար տարիներ թմրանյութային կախվածություն է ունեցել: Նա մի քանի անգամ վատացել է չափազանց մեծ չափաբաժին թմրանյութ օգտագործելու հետևանքով, մեկ անգամ էլ փորձել է ինքնասպան լինել:
Silver Jews խումբը կազմավորվել է 1989 թվականին: Խումբը վեց ստուդիական ալբոմ է թողարկել: 2008-ին Բերմանը հայտարարել է, որ հեռանում է երգարվեստից:
2019-ի ամռանը նա վերականգնել է մասնագիտական գործունեությունը Purple Mountains խմբի կազմում: Օգոստոսին երաժիշտները նախատեսում էին համերգային շրջագայության մեկնել:










