Քաղաքապետարանի մոտից աղբահանության խնդիրների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներ են բերման ենթարկվել. ուղիղ միացում Կենտրոնի ոստիկանությունից
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարանը» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր նախաձեռներ Երևանի քաղաքապետարանի դիմաց «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով:
Ակցիայի ընթացքում Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկվեց ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ինչպես նաև՝ մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանելու համար Գագիկ Սարուխանյանը:
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժին:










