Կոտայքի մարզում բախվել են 25-ամյա վարորդի Hyundai-ն և 26-ամյա վարորդի Opel-ը․ կա վիրավոր․Shamshyan.com
Oգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ 25-ամյա Ս․Ղ․-ի վարած Hyundai մակնիշի 36 DX 635 համարանիշի և Երևանի բնակիչ 26-ամյա Ա․Հ․-ի վարած Օpel մակինշի 35 CG 657 համարանիշի ավտոմեքեաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ս․Ղ․-ն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










