Աթամբաևի կեցավայրում անցած օրերին տեղի ունեցած դաժան դիմակայությունը՝ ֆոտոշարքով

10:27 • 09.08.19

Ղրղզստանում հատուկջոկատայինները երեկ գրոհել էին պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաևի կեցավայրը: Աթամբաևն ավելի ուշ ինքնակամ հանձնվել էր իշխանություններին:

lv.sputniknews.ru-ն ներկայացնում է Աթամբաևի կեցավայրում նախկին նախագահի կողմնակիցների ու հատուկջոկատայինների դիմակայության ֆոտոռեպորտաժը.

Իշխանությունները հայտարարել են, որ Աթամբաևի ձերբակալման գործողության ժամանակ ուժայինները զինված են եղել հատուկ միջոցներով՝ ռետինե փամփուշտներով, լուսաձայնային նռնակներով և մահակներով: Լուսանկարում Աթամբաևի աջակիցը ցույց է տալիս, թե ինչով են կրակել հատուկջոկատայինները:

 

 

Ոստիկանական նոր ուժերի ժամանումը Կոյ Տաշ գյուղ, որտեղ գտնվում է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կեցավայրը:

 

 

Շտապօգնության մեքենան օգնություն է ցուցաբերում Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության ժամանակ տուժածին:

 

Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները ցուցադրում են այն զենքերը, որոնք ուժայիններից խլել են Ղրղզստանի նախկին նախագահի տան գրոհի ժամանակ:

 

Բժիշկներն ընդունում են Ղրղզստանի հատուկ նշանակության ջոկատի անդամներից մեկին, որը վիրավորվել էր նախկին նախագահի ձերբակալման հատուկ գործողության ընթացքում:

 

Ջարդուփշուր եղած մեքենա Աթամբաևի նստավայրի մոտ՝ Կոյ Տաշ գյուղում, որտեղ հատուկջոկատայինները նրան ձերբակալելու փորձ էին ձեռնարկել:

 

Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը հանձնվում է Աթամբաևի կողմնակիցներին։

 

Իրավիճակն Աթամբաևի նստավայրի տարածքում տեղի ունեցած գրոհից հետո, որտեղ հատուկ ջոկատայինները փորձել էին ձերբակալել Ղրղզստանի նախկին նախագահին:

 

Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցները նրա նստավայրում՝ հատուկ նշանակության ջոկատի գրոհի ժամանակ:

 

Նոր ժամանած ոստիկանական խումբը բարիկադների և նախկին նախագահի կողմնակիցների կենդանի վահանի պատճառով չի կարողացել մոտենալ Աթամբաևի տան մոտ:

 

Կողմնակիցները նախկին նախագահի կեցավայրի առաջին հարկում հավաքում են «բարիկադներն» ուժայինների գրոհի ավարտից հետո:

 

Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցները նրա կեցավայրի տարածքում՝ հատուկ նշանակության ջոկատի գրոհի ժամանակ: