Երևանում բախվել են Nissan-ը, Opel-ը, Ford Transit-ն ու Daewoo-ն․ կան վիրավորներ. Shamshyan.com
Օգոստոսի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Nissan Altima մակնիշի 35 RQ 885 համարանիշի, Opel մակնիշի 36 DX 053 համարանիշի, Ford Transit մակնիշի 584 SU 43 համարանիշի և Daewoo Nexia մակնիշի 34 SV 689 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










