Ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը. ուղիղ միացում Ղրղզստանից

10:42 • 09.08.19

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում քիչ առաջ ավարտվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով։

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Ղրղզստանից, նեղ կազմով նիստին հետևում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Մինչ նիստը վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։

Նշենք, որ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։