Հյուսիսային Կարոլինայում տղամարդը փակ աչքերով է ընտրել վիճակախաղի տոմսի թվերն ու 160 000 դոլար շահել

15:36 • 09.08.19

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Լիթլթոն քաղաքի բնակիչը փակ աչքերով է ընտրել վիճակախաղի տոմսի թվերի կոմբինացիան և խոշոր գումար շահել, հայտնում է lenta.ru-ն:

Սթենլի Մենլին վստահեցնում է, որ ներքին զզացողությունն է դրդել նրան գնել տոմսը:

«Նախօրեին երեկոյան ես ասացի կնոջս, որ լավ կանխազգացում ունեմ: Ես վստահեցրի նրան, որ կգնեմ շահող տոմս»,-պատմել է տղամարդը:

Ազարտային խաղերի սիրահարը բացատրել է, որ նախկինում վիճակախաղում օգտագործել է իր երջանիկ թվերը, սակայն այս անգամ որոշել է «նոր մարտավարություն կիրառել»:

«Ես փակեցի աչքերս ու վստահեցի ինտուիցիայիս: Մատիտը վերցրի ձեռքս և փակ աչքերով տոմսի վրա թվեր նշեցի»,- ասել է Մենլին:

Նա շահել է մոտ 160 000 դոլար, սակայն չի նշել՝ ինչպես է մտադիր ծախսել գումարը: